ՀայաստանՍոցիալական

3 ամիս առանց խոչընդոտի․ օտար երկրներում ստացած վարորդական իրավունքները կճանաչվեն նաև Հայաստանում

Օգոստոսի 2-ից սկսած՝ Հայաստանի քաղաքացիներն ու երկքաղաքացիները, ովքեր վարորդական իրավունք ունեն արտերկրում ստացած, կարող են մինչև երեք ամիս առանց խնդիրների վարել մեքենա Հայաստանի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը՝ հայտնելով, որ օրենքն արդեն ուժի մեջ է։

Եթե Հայաստանի քաղաքացի ես կամ ունես երկքաղաքացիություն և, օրինակ, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռուսաստանում կամ այլ երկրում ստացել ես վարորդական վկայական, ապա այն այժմ Հայաստանում ճանաչվում է։ Գոնե 3 ամիս կարող ես մեքենա վարել՝ առանց լիցենզիան փոխելու կամ տեղական իրավունք ստանալու անհրաժեշտության։

Այս նոր մոտեցումը նպատակ ունի հեշտացնել քաղաքացիների ու հայրենադարձների առօրյան, պարզեցնել փաստաթղթային շրջափակումը և նվազեցնել բյուրոկրատիան ճանապարհային երթևեկության ոլորտում

Նախարարությունը նշում է, որ փոփոխությունը վերաբերում է նաև այն մարդկանց, ովքեր օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ գտնվում են Հայաստանում։ Նշենք, որ Հայաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցը բավականին բարդացել է։ Հատկապես Երևանում ու Երևանին հարակից քննական-հաշվառման բաժանմունքներում տեսական ու առավելապես գործնական քննություն հանձնողների թիվը շատ է։ Քաղաքացիները դժգոհում են, որ տեսական քննություն տալու համար ստիպված են սպասել 1 ամսից ավելի։