
Նոր նախաձեռնություն կենդանասեր երեխաների համար
Երևանի կենդանասեր փոքրիկները շուտով կունենան հետաքրքիր զբաղմունք։ Քաղաքապետարանը նոր նախաձեռնություն է մեկնարկել 10-15 տարեկան երեխաների համար՝ հնարավորություն տալով շփվել և ժամանակ անցկացնել կենդանիների հետ։
Ծրագիրը նախատեսված է Երևանի բնակիչների համար։ Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով 1-05 հեռախոսահամարով և այցելելով «Կենդանիների խնամքի կենտրոն»։ Այստեղ երեխաները կարող են խնամել կենտրոնում բնակվող շներին, խաղալ նրանց հետ, իսկ ցանկության դեպքում՝ դառնալ նրանց խնամակալ։
Քաղաքապետարանի նախաձեռնության նպատակը կենդանիների նկատմամբ սիրո ու պատասխանատվության ձևավորումն է։