
Վրաստանից հայեր են արտաքսվել
Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը արտաքսել է 34 օտարերկրացու՝ այդ թվում Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Նիգերիայի, Իրանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Քենիայի, Ղրղզստանի քաղաքացիների։ Արտաքսված անձանց կրկնակի մուտքը Վրաստան արգելված է։
Նախորդ անգամ՝ օգոստոսի 5-ին, Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր 22 օտարերկրացիի արտաքսման մասին։
Վրաստանում վերջին շրջանում սրացվում է ապօրինի միգրանտների դեմ պայքարը։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման ու խուզարկման ընթացակարգերը։
Ներքին գործերի նախարարությունը ամսական հրապարակում է տվյալներ տասնյակ օտարերկրացիների արտաքսման մասին։ Հատկանշական է, որ այս տարի արտաքսվածների մեջ կան նաև մի քանի հայեր։
Այս տարի Վրաստանից արտաքսված օտարերկրացիների թվի մեջ եռակի աճ է գրանցվել՝ 2024 թվականի ամբողջ տարվա ցուցանիշների համեմատ։