ՀայաստանՍոցիալական

Երևանի հեռուստաաշտարակին հարող ևս երկու հողամասում անտառ կհիմնվի

Կառավարության օգոստոսի 14-ի նիստում որոշվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող երկու հողամաս ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակով։ Խոսքը 1,687 հա և 1,72 հա մակերեսով հողատարածքների մասին է, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը համապատասխանաբար կազմում է շուրջ 646 մլն և 659 մլն դրամ։

Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ վերջին տարիներին դատախազության հայցերով պետությանը վերադարձվել է հեռուստաաշտարակին հարող շուրջ 7 հա մակերեսով հինգ հողատարածք, որոնց ընդհանուր կադաստրային արժեքը մոտ 3 մլրդ դրամ է։ Այժմ բոլոր հինգ հողամասերն էլ ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նշենք, որ դեռևս 2025 թվականի օգոստոսի 7-ի կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազը առաջարկել էր վերադարձված տարածքներում ստեղծել նոր անտառ։ Հողատարածքը վաճառվել էր 2005 թվականի հունիսի 30-ին։ Պայմանագրի կողմերը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն էր և ոմն Ա․Մ-ն։ Նրանց միջև կնքվախ առուվաճառքի պայմանագիրը անվավեր է համարվել։