ՀայաստանՍոցիալական

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

 Գործարար Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև հոկտեմբեր։ Նրա կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 2 ամսով։

Կարապետյանը կալանավորվել էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ զանգվածային լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում նա հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով զավթելուն և կառավարության լիազորություններին տիրանալուն։

Մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիման վրա։

Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նրա պաշտպանական թիմը հայտարարում է, որ կալանքի հիմքերը անհիմն են։

Հիշեցնենք, որ նա կալանավորվել էր հունիսի 18-ին։

Սեդա Մարտոյան