ՀայաստանՍոցիալական

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծը մոտ է ավարտին

Իրան–Հայաստան բարձր լարման նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ընդգծելով, որ գիծը հնարավորություն կտա բազմապատկել Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ 350 ՄՎտ-ից հասցնելով մինչև 1200 ՄՎտ։

Նախարարի խոսքով՝ սա երկու երկրների միջև արդեն երրորդ էլեկտրահաղորդման գիծն է, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2026-ին։ Շինարարությունը մեկնարկել էր շուրջ տասը տարի առաջ, սակայն երկար ժամանակ կանգ է առել իրանական «Սամիր» ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։ Վերջին շրջանում աշխատանքներն ակտիվացել են, և միաժամանակ կառուցվում են ինչպես գծերը, այնպես էլ դրա սպասարկման ենթակայանները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին կառավարության նիստում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ծրագրից կրճատված 1 միլիարդ 35 միլիոն դրամն ուղղվել է Հայաստան–Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորության ավելացման նախագծին։

Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսվել է 2006-ին։ Սակայն ակտիվ շինարարական աշխատանքները սկսել են միայն 2015–2016-ին։ Շինարարության ավարտի ժամկետները բազմիցս փոփոխվել են։

2004-ի կնքված համաձայնագրով՝ բնական գազի մատակարարման դիմաց Իրանը Հայաստանից ստանում է էլեկտրաէներգիա: