ՀայաստանՍոցիալական

Զինծառայողների համար քաղաքային ուղևորատար բոլոր տրանսպորտային միջոցներից օգտվելն անվճար է

Հայաստանում զինծառայողները քաղաքային ուղևորատար բոլոր տրանսպորտային միջոցներով կարող են երթևեկել անվճար։ Սրա մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Վերջերս համացանցում կային տեղեկություններ, թե զինծառայողների համար ուղևորատար տրանսպորտային միջոցներն անվճար չեն։

Խոսնակը հավելել է, որ նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստին առաջարկվելու է նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության կամ Արցախյան պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամների (այրին, անչափահաս երեխաները, ծնողները) համար Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը ահմանել անվճար։