
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս համայնքին է վերադարձվելու
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը։ Դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ դադարեցվել է Իջևանի Թատերական փողոցի 18/5 հասցեում գտնվող 19.8 քմ հողամասի կառուցապատման իրավունքը։ Վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո տարածքը կվերադարձվի համայնքին։
Գլխավոր դատախազությունը ընդհանուր առմամբ 16 հայց է ներկայացրել՝ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում հողատարածքների կառուցապատման իրավունքները դադարեցնելու նպատակով։ Դրանց մի մասը արդեն իսկ բավարարվել է, և մի քանի հողամասեր վերադարձվել են համայնքին։
Դրանց թվում են Անկախության փողոցի 1/54 հասցեում գտնվող 436.8 քմ մակերեսով հողամասը, Անկախության փողոցի 1/41 հասցեում գտնվող 1500 քմ մակերեսով հողամասը, նույն փողոցի 18/6 հասցեում գտնվող 0․03 հա հողամասը, ինչպես նաև Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող 0․03 հա հողամասը։