ՀայաստանՍպորտ

Դեն Հուկերը անդրադարձել է Արման Ծառուկյանի մասին UFC-ի նախագահ Դանա Ուայթի հայտարարությանը

։ UFC-ի նախագահը նշել էր, որ Արմանը պետք է « շատ աշխատի», որպեսզի նոր հնարավորություն ստանա տիտղոսի` գոտու համար պայքարելու, և որ իր համար կարևոր չէ՝ մարզիկը վարկանշային ցուցակում որ հորիզոնականում է գտնվում։

Հուկերին հարցրել են՝ ինչ է մտածում այս մասին։ Նա հումորով պատասխանել է.

«Սա խաղի մի մասն է։ Տպավորություն է, որ Իլիան ինչ–որ բանի է սպասում, թեև այս մենամարտը տրամաբանական կլիներ։ Բայց իրականությունն այն է, որ ոչ ոք առանձնապես չի ուզում դուրս գալ Արմանի դեմ, և պատճառը լավ գիտեմ»։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն ու Դեն Հուկերը մենամարտել էին նոյեմբերի 22-ին, Դոհայում անցկացված UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում, որտեղ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում՝ խեղդող հնարքով։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ 2026-ի սկզբին ժամանակավոր գոտու համար մենամարտելու են Ջասթին Գեյջին և Փեդի Փիմբլեթը, թեև այս քաշային կարգի գլխավոր հավակնորդը հենց Արման Ծառուկյանն է, ով ներկայացնում է Հայաստանը։