ՀայաստանՍպորտ

Երեք հայ գրոսմայստերներ Եվրոպայի անհատական առաջնությունում առաջատարին 1 միավորով են զիջում

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ հայ գրոսմայստերները պայքարում են չեմպիոնության համար։

Նոյեմբերի 16-ին ավարտվեցին 8-րդ տուրի հանդիպումները։ Այս պահին երեք հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը վաստակել են 6-ական միավոր ու միանձնյա առաջատար, սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչին զիջում են 1 միավորով։

5,5-ական միավոր վաստակել են Էմին Օհանյանն ու Էրիկ Գասպարյանը։ Նրանց կես միավորով զիջում են Մամիկոն Ղարիբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանը։

Մրցաշարի ավարտին դեռ 2 տուր կա։ Մրցանակային ֆոնդը կազմում է 100․000 դոլար։