
Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց և անցումային հանդիպումներ կանցկացնի
Ազգերի լիգայի C դիվիզիոնի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում նվազագույն գոլի տարբերությամբ առավելության հասավ Լատվիայի նկատմամբ (1։2)։
Մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային ընտրանին Էդուարդ Սպերցյանի և Արթուր Միրանյանի գոլերի շնորհիվ կարողացավ D խմբում զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ շրջանցելով Ֆարերյան կղզիների ընտրանուն, որին օրեր առաջ պարտվել էր մեր ընտրանին։ Այս հաղթանակից հետո հավաքականը կմասնակցի փլեյ-օֆֆի հանդիպումներին` պայքարելու B դիվիզիոն բարձրանալու համար։
Հավաքականը 27 հանդիպում անընմդեջ չկարողացավ դարպասն անառիկ պահել։ Վերջին անգամ ընտրանին դարպասն անառիկ էր պահել 2022 թվականի հունիսին Իռլանդիայի դեմ խաղում (1:0): Հավաքականը վերջին 10 պաշտոնական խաղերում տարել է 2 հաղթանակ։ Երկու հաղթանակն էլ Լատվիայի նկատմամբ է եղել։
Հյուսիսային Մակեդոնիան խմբում առաջինն հորիզոնականը զբաղեցրեց՝ վաստակած 16 միավորով։ Երկրորդը մեր հավաքականն է։ Երրորդ հորզիոնականում Ֆարերյան կղզիների հավաքականն է, որը վաստակել է 6 միավոր։ Լատվիան, վաստակելով 4 միավոր, զբաղեցրեց վերջին հորիզոնականն ու նահանջեց D դիվիզիոն: