ՀայաստանՍպորտ

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ուժեղագույններին զրկել են Երևանում սպասվող բանակայինների ԱԱ-ից

Ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությանը չեմպիոնի հավակնորդ ուժեղագույն հայ ըմբիշները չեն մասնակցի։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, ով ևս պատրաստվում էր մասնակցել մրցաշարին։

Չմասնակցելու պատճառների մասին ըմբիշները տեղյակ չեն եղել։ Մրցաշարի մեկնարկից օրեր առաջ են տեղեկացրել նրանց։

Դեռ օգոստոսին հայ ըմբիշները զորակոչվել էին ծառայության։ Ծառայության անցածների թվում էին օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը և այլ ըմբիշներ։

Խոսելով հավանական չեմպիոնների մասին՝ ամենայն հավանականությամբ, Արսենը հենց նրանց է նկատի ունեցել։

Բանակայինների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: