
Ռոբերտ Հովհաննիսյանը վերջին տուրից առաջ մեկ միավորով է հետ մնում առաջատարից
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին է մոտենում 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը մեկ միավորով է հետ մնում առաջատարից։
Վերջին տուրից առաջ Հովհաննիսյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Իսպանիան ներկայացնող Մաքսիմ Չիգաևի դեմ։ Հայ շախմատիստն ունի 7,5 միավոր և բաժանում է 3-11-րդ հորիզոնականները։
10 տուրից հետո Արամ Հակոբյանն ու Էրիկ Գասպարյանն ունեն 7 միավոր, Էմին Օհանյանը՝ 6,5 միավոր, Հայկ Երիցյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը՝ 6 միավոր։ Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 10 հնարավորից ունի 8,5 միավոր:
Առաջնության վերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը նոյեմբերի 19-ին սևերով կմրցի Ռումինիան ներկայացոնղ Բոգդան-Դանիել Դեակի դեմ։