ՀայաստանՍպորտ

Հայաստանը Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար կմրցի Վրաստանի դեմ

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնում հայտնվելու համար կմրցի Վրաստանի հավաքականի դեմ։

C լիգայի 4-րդ խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի ընտրանին կհանդիպի B լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի հավաքականին։Առաջին հանդիպումը տնային է, որը կկայանա 2025 թվականի մարտի 20-ին։ Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է։

Հարևան երկրները իրար դեմ մրցել են 7 անգամ, որից 2-ն են պաշտոնական եղել։ Հայաստանը հաղթել է 2 անգամ, պարտվել 3 անգամ։ 2 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք։ Այդ մրցավեճերում Հայաստանի հավաքականը խփել է 4 գոլ, Վրաստանը՝ 11 գոլ։ Ամենախոշոր հաշիվը գրանցվել է 1997 թվականին կայացած ընկերական հանդիպմանը։ Վրաստանի հավաքականը տանը 7։0 հաշվով հաղթանակի էր հասել։

Ընտրանիների միջև վերջին հանդիպումը 2020 թվականին է տեղի ունեցել։ Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով առավելության է հասել։ Պաշտոնական խաղերում Հայաստանը չի պարտվել Վրաստանի հավաքականին։