
Բանակայինների ԱԱ․ Հայաստանը 14-րդ մեդալը նվաճեց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշ Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել։
87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալի համար պայքարում էր շվեյցարացի ըմբիշի դեմ։ Հայ ըմբիշը 3։1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու նվաճեց հերթական մեդալը բանակայինների աշխարհի առաջնությունում։
Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ)՝ բրոնզե մեդալ։