ՀայաստանՍպորտ

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել պարադահուկավազքի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը պատմության մեջ առաջին անգամ  բրոնզե մեդալ է նվաճել Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։ Նա հաղթահարել է 10 կմ դասական ոճ մրցատարածությունը և երրորդ հորիզոնականը զբաղեցրել։

AMNEWS-ի հետ զրույցի ժամանակ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը նշեց, որ որքան սպասելի էր, այնքան էլ անսպասելի էր իրենց համար այս նվաճումը։

Առաջիկայում Գարիկ Մելքոնյանն իր մարզումները կշարունակի Աշոցքում՝ պատրաստվելով հունվարին կայանալիք համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին։ Ի դեպ, հաշմանդամային դահուկային մարզաձևերը առաջին անգամ են ընդգրկված լինելու ուսանողական խաղերում, և Գարիկը ներկայացնելու է Հայաստանը։ Փետրվար-մարտ ամիսներին Նորվեգիայում սպասվում են աշխարհի գավաթի և աշխարհի առաջնության խաղերը։

Նշենք, որ սա դեռ նախապատրաստական շրջանն է 2026 թվականին Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ։

Սարգսյանը հավելում է, որ իրենք ոչ մի ֆինանսավորում չեն ստանում, և ըստ նրա՝ 2025 թվականին էլ նախատեսված չէ, ինչը ցավալի է։