
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում
2027 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկազմակերպվի Հայաստանում։ Այդ իրավունքը ամրագրվել է Բահրեյնում կայացած ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ ստորագրված փաստաթղթով։ Համաձայնագիրը ստորագրել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջին։
2027 թվականի ծանրամարտի առաջնությունը վարկանշային կլինի 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար։ Այսինքն՝ առաջնության ընթացքում մարզիկները կարող են հավաքել վարկանիշային միավորներ՝ իրավունք ստանալու համար մասնակցել Օլիմպիական խաղերին:
Սա Հայաստանի՝ ծանրամարտի առաջնությունը հյուրընկալելու առաջին փորձը չէ։ 2023 թվականին Հայաստանում են անցկացվել նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Այնուամենայնիվ 2027 թվականին Հայաստանը կդառնա մարզական խոշոր կենտրոն։ Բացի ծանրամարտի աշխարհի առաջնությունից՝ Երևանում կանցկացվեն նաև Ֆրանկոֆոնիայի խաղերը, Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը և այլն։