ՀայաստանՍպորտ

Կիպրական ամենահայտնի ակումբը «Նոայի» դեմ խաղին կժամանի մոտ 1000 երկրպագուներով

Դեկտեմբերի 12-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի կիպրական ԱՊՕԷԼ-ին։

ԱՊՕԷԼ-ի PAN.SY.FI ֆան ակումբի մոտ 1000 երկրպագու Երևան կժամանի՝ իրենց թիմին աջակցելու։ Հայտնի է, որ ԱՊՕԷԼ-ը 1000 տոմս է ամրագրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հյուրերի համար նախատեսված սեկցիայում։ Կիպրական ամենատիտղոսակիր ակումբը միշտ հայտնի է եղել իր երկրպագուների հզոր աջակցությամբ։

Կոնֆերենցիաների լիգայում երևանյան ակումբը ունի 4 միավոր ու 26-րդն է մրւցաշարային աղյուսակում։ Այս պահին փլեյ-օֆֆի ուղեգրի գոտուց Ռուի Մոտայի սաները հետ են 2 հորիզոնական խփած/բաց թողած գոլերի պատճառով։ Կիպրական ակումբը 4 խաղից հետո վաստակել է 7 միավոր ու 13-րդն է։

«Նոայի» հաղթանակը կմեծացնի ակումբի հնարավորությունները՝ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճելու համար։