Նոր փոփոխություններ՝ Մ-6 մայրուղու ու Դիլիջանի թունելի ծրագրերի վերաբերյալ
Կառավարության կողմից հաստատվել է Մ-6 ավտոմայրուղու՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանի 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագրի փոփոխությունները։
Ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են: Սակայն մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով՝ ճանապարհի որոշ հատվածներում առաջացած վնասները վերականգնելու անհրաժեշտություն է առաջացել։
Նախատեսվում է իրականացնել նաև Դեբեդ և Ձորագետ գետերի ջրաբանական խորացված հետազոտություններ: Սրա նպատակն է ճանապարհի բարելավման համար նոր ծրագիր կազմել:
Ըստ նոր փոփոխությունների՝ փոխվել է նաև Դիլիջանի թունելի վերականգնման մոտեցումը։ Նախատեսվում է ներկայիս թունելը հիմնանորոգելու փոխարեն մշակել նոր և արդիականացված թունելի նախագիծ:
Նշենք, որ այս վարկային համաձայնագրի փոփոխությունների նամակ-համաձայնագրի վերաբերյալ Կառավարությունը համագործակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ: