Գևորգ Պապոյանն ընդունել է Մարիամ Կվրիվիշվիլին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։
Այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-վրացական տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք առաջնահերթ հարցեր։
Քննարկումների օրակարգում եղել են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, բեռների անխոչընդոտ տարանցման ապահովումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը։
Առանձնահատուկ կարևորվել է գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ակտիվացումը, մասնավորապես՝ B2B ձևաչափով հանդիպումների խթանումը։

