ՀայաստանՍպորտ

Էլինա Ավանեսյանը բարելավել է իր տեղը WTA վարկանշային աղյուսակում

Օգոստոսին Հայաստանի քաղաքացիություն ստացած Էլինա Ավանեսյանը WTA վարկանշային աղյուսակում առաջադիմել է 1 հորիզոնականով։ Այս պահին հայ թենիսիստուհին 43-րդն է 1182 միավորով։

22-ամյա հայ թենիսիստուհու համար, ով արդեն սկսել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, սա ամենաբարձր հորիզոնականն է, որ երբևիցե զբաղեցրել է։

Աշխարհի 43-րդ ռակետը թենիսով սկսել է զբաղվել 6 տարեկանից, իսկ 13 տարեկանից՝ պրոֆեսիոնալ մարզումների է անցել։ 

Նա կարիերայի ընթացքում մասնակցել է 23 մրցաշարի։ Ավանեսյանի ամենամեծ հաղթանակը 2023 թվականին էր։ Հայ թենիսիստուհին հաղթեց Գերմանիայի Վիսբադեն քաղաքում կայացած ITF W100 շարքի տիտղոսը։ Կարիերայում նա արդեն հասցրել է հաղթել 1,772,549 դոլար։