ՀայաստանՍպորտ

Ծանրամարտի ԱԱ․ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը երկամարտի 331 կգ արդյունքով 8-րդ տեղը գրավեց

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը 73 կգ քաշային կարգում երկամարտի 331 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

Գոռ Սահակյանը պոկում վարժությունում միայն մեկ մոտեցում կարողացավ հաջող իրականացնել։ 21-ամյա ծանրորդը գրանցեց 146 կգ արդյունք։

Հրում վարժությունում Սահակյանը կրկին մեկ մոտեցում կարողացավ հաջող իրականացնել։ Նա գլխավերևում պահեց 185 կգ ծանրաձողը։

Դեկտեմբերի 8-ին Հայաստանն առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնությունում։ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 205 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։