ՀայաստանՍպորտ

Ծանրամարտի ԱԱ․ Եվրոպայի նախկին չեմպիոնը 0 ստացավ հրում վարժությունում

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանը զրո ստացավ հրում վարժությունում:

Պոկում վարժությունը Կարապետյանը մեկնարկեց 170 կգ-ով։ Երկրորդ մոտեցման համար հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 175 կգ։ Սակայն, Եվրոպայի նախկին չեմպիոնը չկարողացավ պոկել: Երրորդ մոտեցմամբ Կարապետյանը կրկին չկարողացավ պոկել 175 կգ ծանրաձողը: Այս վարժությունում Կարապետյանը պայքարն ավարտեց 4-րդ տեղով: 

Հրում վարժությունում Կարապետյանը պայքարը սկսեց 201 կգ-ով, սակայն առաջին մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել ծանրաձողը։ Կարապետյանը 2 կգ-անոց քայլ կատարեց երկրորդ մոտեցման ժամանակ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել այդ քաշը։ Երրորդ մոտեցումը ևս հաջող չեղավ։ 28-ամյա ծանրորդը զրո ստացավ այդ վարժությունում։

Այս քաշային կարգում հաղթող դարձավ բուլղարացի Կառլոս Նասարը։ Նա երկամարտի 403 կգ արդյունք գրանցեց։