
Տալախաձեն շնորհավորել է Լալայանին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ
Աշխարհի նործընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը շնորհավորանքներ է ստացել օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեից։
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Հանրային» հեռուստաընկերությանը տված հարցազրույցներից մեկի ընթացքում նշել է, որ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր դարձած Տալախաձեն տեսազանգով շնորհավորել է հայ մարզիկին:
Նա իր շնորհավորանքի մեջ նշել է, որ հիմա համոզված է՝ ծանրքաշային կարգը գտնվում է լավագույն ձեռքերում՝ հավելելով, որ Լալայանը պետք է հաղթի այնպես, ինչպես ինքն է հաղթել ժամանակին։
Հիշեցնենք, որ Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ծանրամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը դարձավ չեմպիոն։ Պոկում վարժությունում Լալայանը երեք մոտեցումն էլ հաջող կատարեց։ Նախ, կարողացավ պոկել 206 կգ ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ 5 կգ-անոց քայլ կատարեց։ Երրորդ մոտեցմամբ Լալայանը գլխավերևում պահեց 215 կգ ծանրաձողն ու նվաճեց փոքր ոսկին։
Հայ ծանրորդը օրեր առաջ նաև արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը։