ՀայաստանՍպորտ

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքներով Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ։

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի համար պայքարում էին ևս չորս մարզիչներ․ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան, «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը և «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

Եղիշե Մելիքյանը քվեարկության արդյունքում հավաքել էր 92 միավոր։ Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է Ռուի Մոտան: 23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Քվեարկության արդյունքները՝ ամբողջությամբ։