
Հայաստանը ներկայացնող հինգ գրոսմայստերներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի լավագույն 100-յակում
Հայաստանը ներկայացնող հինգ գրոսմայստերներ ընդգրկվել են ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակների լավագույն հարյուրյակում։
Տղամարդկանց հարյուրյակում տեղ են գտել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը (66-րդ տեղ) և Հայկ Մարտիրոսյանը (85-րդ տեղ): Կանանց վարկանիշային ցանկում են Էլինա Դանիելյանը (47-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (58-րդ տեղ) և Աննա Սարգսյանը (80-րդ տեղ):
Նախորդ վարկանիշի համեմատ Շանթ Սարգսյանը բարելավել է իր դիրքը՝ 80-ից բարձրանալով 66-րդ հորիզոնական: Կանանց վարկանիշային աղյուսակում համապատասխանաբար մեկ և չորս հորիզոնականով բարձրացել են Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: