
Դադարից հետո կրկին հայտնի են ուժեղագույնները. կայացավ ծանրամարտի Հայաստանի առաջնությունը
Տղամարդկանց և կանանց պայքարում հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները։
Երևանի պետական Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած առաջնության կանանց պայքարում հաղթողներ դարձան հետևյալ մարզուհիները.
45կգ- Բաբայան Քրիստինե
49 կգ -Մանե Ավանիսյան
55կգ-Տանզելա Գրիգորյան
59 կգ-Ալեքսանդրա Գրիգորյան
64 կգ-Մերի Միսակյան
71 կգ-Աննա Ամրոյան
76 կգ-Ալինա Սուքիասյան
81կգ-Էմմա Պողոսյան
87կգ-Լիաննա Գյուրջյան
+87 կգ-Տաթև Հակոբյան
Տղամարդկանց պայքարում ուժեղագույններն են հետևյալ մարզիկները.
55կգ-Վոլոդյա Սարգսյան
61կգ-Գառնիկ Չոլակյան
67կգ-Նարեկ Հովսեփյան
73 կգ-Գոռ Սահակյան
81 կգ-Ռաֆիկ Հարությունյան
89 կգ-Մնացական Աբրահամյան
96 կգ-Դավիթ Հովհաննիսյան
102 կգ-Արա Աղանյան
109 կգ-Պետրոս Պետրոսյան
+109 կգ-Սիմոն Մարտիրոսյան
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ամփոփել է մրցաշարը՝ նշելով, որ նախատեսում է Եվրոպայի և աշխարհի գալիք առաջնություններին հանդես գալ 109 կգ քաշային կարգում։
Ես ծանրամարտում դեռևս խոսք ունեմ ասելու: Ինձ այս մարզաձևից ոչինչ պետք չէ, բայց ասելու բան ունեմ. կասեմ ասելիքս ու դրանից հետո նոր կհեռանամ։
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն էլ գոհ էր մրցաշարից։ Վերջինիս խոսքով` ինքը ծանոթ է բոլոր մարզիկներին և իր համար ընթացիկ առաջնությունում բացահայտումներ չեն եղել:
Տղամարդկանց և կանանց պայքարում Հայաստանի առաջնությանը մասնակցում է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ: