ՀայաստանՍպորտ

«Ինտերը» փոխարինող է գտել Հենրիխ Մխիթարյանին

Միլանի «Ինտերը» շարունակում է փոխարինող փնտրել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին։ Սրա մասին հայտնում է InterLive-ը։

Հայ ֆուտբոլիստն արդեն երիտասարդ չէ, և ակումբը պետք է մտածի ապագայի մասին, հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում նրա խաղը չի գոհացրել շատ երկրպագուների։ Բացի այդ, ակումբում դեռևս անորոշ է Դավիդե Ֆրատեզիի ապագան։

Այս ամենին զուգահեռ՝ «ներաձուրիները» սկսել են հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի ծառայություններով։ Նշվում է, որ միլանյան գրանդը նրան դիտարկում է որպես Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինող։ Իտալական ակումբն այս պահին հետաքրքրված է միայն վարձակալությամբ ձեռք բերելու տարբերակով, քանի որ ֆուտոլիստի աշխատավարձի չափը բավականին բարձր է։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ինտերի» կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մխիթարյանը իտալական գրանդում հանդես է գալիս 2022/23 մրցաշրջանից։