
Հայաստանի 5 ներկայացուցիչ դուրս են եկել մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ
Փետրվարի 18- 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի առաջին փուլը։
Մեծահասակների հավաքականի կազմում իրենց նորամուտը նշեցին Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Աշխարհի գավաթին մասնակցում են նաև Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը:
Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Արթուր Ավետիսյանը, Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը դուրս եկան եզրափակիչ։
Նժույգ թափեր մրցաձևում Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը վաստակեցին 14,466 միավոր։ Օղակներ մրցաձևում Արթուր Ավետիսյանը (14,600 միավոր) ավելի բարձր միավոր հավաքեց Վահագն Դավթյանից (14,233 միավոր)։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում հավաքեց 14․850 միավոր։