
Լևոն Արոնյանն ու Տաթև Աբրահամյանը՝ ԱՄՆ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում
ԱՄՆ-ի շախմատային մայրաքաղաք Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «2025 American Cup» մրցաշարում Լեւոն Արոնյանն ու Տաթև Աբրահամյանը հաղթահարել են քառորդ եզրափակչի փուլը։ Նրանք պայքարից դուրս են թողել Սամուել Սևյանին եւ Աննա Զատոնսկիխին:
Լևոն Արոնյանը, ով երկար տարիներ ներկայացրել է Հայաստանը և ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, շախմատի աշխարհում համարվում է ամենատիտղոսակիր մարզիկներից մեկը։ Նա երկու անգամ նվաճել է Շախմատի աշխարհի գավաթը (2005, 2017), երեք անգամ դարձել է շախմատի օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում (2006, 2008, 2012) և հաղթել բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցաշարերում։
Տաթև Աբրահամյանը ևս աչքի է ընկել ամերիկյան շախմատում՝ դառնալով ԱՄՆ-ի կանանց առաջնության բազմակի մրցանակակիր։ Նա երիտասարդ տարիքում հաջողություններ է գրանցել՝ նվաճելով Ամերիկայի աշխարհամասի մինչև 18 տարեկան շախմատիստուհիների առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ 9 հնարավորից վաստակելով 9 միավոր։
ԱՄՆ գավաթի կիսաեզրափակիչ հասնելը ևս մեկ կարևոր հաջողություն է երկու շախմատիստների համար։ Արդյունքների զարգացմանը կարելի է հետևել մրցաշարի պաշտոնական կայքում և շախմատային հարթակներում։