ՀայաստանՍպորտ

Շախմատիստներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շարունակում են կես միավորով զիջել առաջատարին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության հինգերորդ տուրից հետո կրկին առաջատարին զիջում են կես միավորով։

Ռումինիայում ընթացող առաջանությունում Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Երիցյանը հաղթանակ են տոնել։

Շանթ Սարգսյանը, Սարգիս Սարգսյանը, Արսեն Դավթյանը կիսել են միավորը: Պարտվել է միայն Արթուր Դավթյանը։

Հինգ պարտիայից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը Իսպանիան ներկայացնող Դանիլ Յուֆանին զիջում են կես միավորով և ունեն 4,5 միավոր: 

Ավելի քան 400 շախմատիստ պայքարում է մրցաշարի հաղթողի կոչման համար։ Այն մեկնարկել է մարտի 15-ին։ Վերջին տուրը մարտի 26-ին է։ Մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է։