Տիգրան Բարսեղյանը ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը պաշտոնապես ավարտում է իր կարիերան ազգային թիմում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ)։
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, ՀՖՖ-ի աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ, — գրել է Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում։
Տիգրան Բարսեղյանը Հայաստանի հավաքականում հանդես է եկել 2016–2025 թվականներին։ Ազգային թիմի կազմում նա անցկացրել է 64 հանդիպում, դարձել 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականում կարիերան ավարտել են նաև Վարազդատ Հար ոյանը և Լուկաս Սելարայանը։

