Տավուշում հայտնաբերված եղնիկը վերադարձվել է վայրի բնություն
Փետրվարի 17-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում քաղաքացուց ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են դեպքի վայր:
Պարզվել է, որ Իջևան քաղաքի բնակիչ Լ.Օ.-ն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհում նկատել էր մոտ 1 տարեկան այծյամ (եղնիկ), որի գլխի և ոտքերի հատվածներում տեսանելի քերծվածքներ կային։
Տեսչական մարմնի մասնագետները կենդանու արտաքին զննությամբ գնահատել են, որ այն գտնվում է բավարար վիճակում։
Հետազոտությունից հետո եղնիկը անվտանգ տեղափոխվել է անտառամեջ և բաց թողնվել վայրի բնություն, ինչի արդյունքում այն կրկին միացել է բնական միջավայրին։

