Աջափնյակում կրակոցների հետևանքով կա 1 զոհ
Աջափնյակ թաղամասում՝ Աբելյան փողոցում, այսօր կրակոցներ են հնչել։
Լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, որ դեպքի արդյունքում կա 6 վիրավոր։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:
Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
Մեկ քաղաքացի մահացել է:
«Երեքը վիրահատվում են այս պահին, մյուս երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են, բայց էլի տարբեր միջամտություններ և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Մյուսների վիճակը՝ կայուն ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են»,- լրատվամիջոցներին հայտնել է «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:
Առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն դեռ չկա։

