
Ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը շարունակում է պայքարը ոսկու համար։
61 կգ քաշային կարգում հանդես եկող Եվրոպայի քառակի չեմպիոնը հաղթահարեց մեկնարկային երեք փուլերը և դուրս եկավ եզրափակիչ։ Գոտեմարտը կկայանա ապրիլի 9-ին։
Հայաստանի հավաքականից հաջող է հանդես գալիս նաև Արման Անդրեասյանը։ 70 կգ քաշային ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին և կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։ Եզրափակիչը նույնպես կայանալու է ապրիլի 8-ին։
Մրցաշարի մյուս փուլերում բրոնզե մեդալի հավակնորդ է Մանվել Խնձրցյանը (57 կգ)։ Վազգեն Թևանյանը (65 կգ) ևս գոտեմարտ կունենա բրոնզե մեդալի համար։