ՀայաստանՍպորտ

Երևանի «Նոան» պատմական ռեկորդ է սահմանել 

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Երևանի «Նոան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի Ավանի ակադեմիայում խոշոր՝ 5։1 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ։

Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Գոնսալու Գրեգորիուն, Էրալդո Չինարին, Մատեուս Բարոզոն։ Դուբլ ձևակերպեց Հելդեր Ֆերեյրան։ Բանակայինների միակ գոլը հեղինակեց 20-ամյա Միսակ Մինասյանը։

ԲԿՄԱ-ի դեմ խաղում տարած հաղթանակը դարձավ «Նոայի» 17-րդ անընդմեջ հաղթանակը։ Սա եկորդային ցուցանիշ է Հայաստանի առաջնությունների ողջ պատմության ընթացքում։ Վերջին պարտությունը երևանյան ակումբը կրել է «Արարատից» 1։2 հաշվով նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին՝ առաջնության 6-րդ տուրի խաղում։

Նշենք, որ Մոտայի թիմը 61 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Ուրարտուին» գերազանցելով 13 միավորով։