ՀայաստանՍպորտ

Գոռ Սահակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 16-ին, տղամարդկանց 73 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 21-ամյա Գոռ Սահակյանը։

Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 153 կգ: Սահակյանն այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում Գոռը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 181 կգ։ Երկրորդ մոտեցմամբ նա գլխավերևում պահեց 185 կգ ծանրաձողը։ Երրորդ մոտեցմամբ նա չկարողացավ բարձրացնել 190 կգ ծանրաձողը։ Այս վարժությունում ևս Գոռը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Երկամարտի 338 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Նշենք, որ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն դարձավ նաև 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։ Նա հաղթել էր նաև հրում վարժության փոքր ոսկե մեդալը։ Գառնիկ Չոլակյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր։ Նա նաև փոքր արծաթե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում։