
Համլետ Մանուկյանը դարձավ սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթակիր
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում գերազանց է հանդես եկել Հայաստանի հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը։
17-ամյա մարմնամարզիկը նժույգ թափերի վարժություններում ստացել է 14.700 գնահատականը և դարձել ոսկե մեդալակիր։ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում։
Նշենք, որ հինգերորդ փուլի եզրափակիչ են դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, ինչպես նաև աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը