ՀայաստանՍպորտ

Հայաստանի ծանրորդները Եվրոպայի թիմային առաջնության հաղթող են դարձել

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները դարձել են Եվրոպայի առաջնության թիմային հաղթողներ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ Ընդհանուր առմամբ՝ հայ ծանրորդները նվաճել են 2 ոսկե, 6 արծաթե, 2 բրոնզե մեդալ։

Տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնությունում շահել է 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։

Եվրոպայի չեմպիոն են դարձել՝
— Գարիկ Կարապետյանը՝ 109 կգ քաշային կարգում (185+226 կգ)
— Վարազդատ Լալայանը՝ գերծանր քաշային կարգում (210+240 կգ)

Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել՝
— Գոռ Սահակյանը՝ 73 կգ (153+185 կգ)
— Ռաֆիկ Հարությունյանը՝ 81 կգ (158+185 կգ)
— Սիմոն Մարտիրոսյանը՝ 109 կգ (181+215 կգ)

Բրոնզե մեդալներ են նվաճել՝
— Գառնիկ Չոլակյանը՝ 61 կգ (124+151 կգ)
— Դավիթ Հովհաննիսյանը՝ 96 կգ (173+203 կգ)

Կանանց հավաքականը նույնպես հաջող է հանդես եկել՝ ստանալով 3 արծաթե մեդալ։

Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել՝
— Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 55 կգ (85+117 կգ)
— Աննա Ամրոյանը՝ 76 կգ (100+131 կգ)
— Լիանա Գյուրջյանը՝ 87 կգ (106+140 կգ)

Տղամարդկանց հավաքականը ղեկավարել է Փաշիկ Ալավերդյանը, կանանց թիմը՝ Արտաշես Ներսիսյանը։

Ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած Եվրոպայի առաջնությանը ընդհանուր առմամբ մասնակցել է 20 հայ ծանրորդ։