
Ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական
Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը ստացել է Հայաստանի ազգային հավաքականի հրավեր։ Լուրը հրապարակվել է ակումբի պաշտոնական կայքում։
24-ամյա ֆուտբոլիստը մեծացել է «Բանֆիլդի» ակադեմիայում և ներկայումս հանդես է գալիս ակումբի հիմնական կազմում։ Ըստ Transfermarkt կայքի՝ Ադորյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 400 հազար եվրո։
Արգենտինայի այս մրցաշրջանի առաջնությունում Թոմասն անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նա նաև մեկ հանդիպում է անցկացրել Արգենտինայի գավաթի մրցաշարում։
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին նախատեսում է անցկացնել երկու ընկերական հանդիպում․ հունիսի 6-ին հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյին, հունիսի 9-ին՝ Չեռնոգորիային։