ՀայաստանՍպորտ

Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճել է ATP կարգի Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիրը։ Նա հաջորդ փուլի ուղեգիր է նվաճել մրցակից Կեյ Նիսիկորիի հրաժարվելու արդյունքում։

Երկրորդ շրջանում Խաչանովը մրցել է ճապոնացի Նիսիկորիի հետ։ Հանդիպումը մեկնարկել է, սակայն մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Խաղի պահին հաշիվը եղել է 7:5, 2:5, երբ Նիսիկորին որոշել է դուրս գալ մրցապայքարից։

Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ավստրիացի Սեբաստիան Օֆների կամ պորտուգալացի Նունո Բորխեսի դեմ։

Ժնևի մրցաշարը կավարտվի մայիսի 24-ին։ Մրցանակային ֆոնդը կազմում է 596 հազար եվրո։