
Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն
Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ եռակի չեմպիոն։ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող մեծահասակների մրցաշարի հենացատկի եզրափակչում նա ցույց է տվել 14.799 միավոր արդյունք՝ գրանցելով առաջին հորիզոնական։
Տեղեկությունը հրապարակել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Այս հաջողությամբ Դավթյանը երրորդ անգամ նվաճում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ շարունակելով Հայաստանի մարզիկների տպավորիչ ելույթները մրցաշարում։
Մրցաշարի ընթացքում Հայաստանը արդեն ունի 4 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Համլետ Մանուկյանը՝ նժույգ թափեր վարժությունում։ Արծաթե մեդալակիր է դարձել Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ։