Վահե Աղասյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների ձյուդոյի չեմպիոն
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Վահե Աղասյանը (60 կգ) Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն է դարձել։ Մրցաշարը կայացել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Հայ մարզիկը հաղթել է Բուլղարիայի, Իսպանիայի, Մոլդովայի և Բելգիայի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում առավելության է հասել Վրաստանի ձյուդոիստ Մատե Գոգոբերիշվիլիի նկատմամբ։
Սա Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալն է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Առաջինը նվաճել էր Արմեն Նազարյանը՝ 2003 թվականին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել էր 2019 թվականին։
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ, Մոլդովայում մասնակցում է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որը անցկացվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։
