ՀայաստանՍպորտ

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Ստամբուլում հաղթեց ու նվաճեց IBA Pro գոտին

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը Ստամբուլում դարձել է IBA Pro-7 Champions Night մրցաշարի չեմպիոն։

Չեմպիոնական գոտու համար պայքարում հայ մարզիկը 9-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի շնորհիվ հաղթեց հարավաֆրիկացի Խոլիսանի Նդոնգենիին (33-7):

Հովհաննես Բաչկովը նվաճեց IBA Pro չեմպիոնական գոտին և պահպանեց իր WBA Continental տիտղոսը: Պրոֆեսիոնալ ռինգում սա նրա ութերորդ հաղթանակն էր, որոնցից յոթը նա տարել է նոկաուտով: