ՀայաստանՍպորտ

Լևոն Արոնյանը բացատրել է, թե ինչու է 4 տարի առաջ լքել Հայաստանի հավաքականը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով վերջերս դարձավ Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess մրցաշարի հաղթող, պատմել է, թե ինչու է 4 տարի առաջ որոշել չներկայացնել Հայաստանի դրոշը միջազգային ասպարեզում։ Հայ շախմատիստը անհրագալից վերաբվերմունքի է արժանացել։

Նրա խոսքով՝ շախմատիստներին անհրաժեշտ են լավ մարզիչներ և հարգալից վերաբերմունք։

3 տարի առաջ Արոնյանը YouTube-յան հաղորդաշարի ընթացքում անդրադարձել էր իր՝ Հայաստանի հեռանալու պատճառների մասին։ Հայ մարզասերը միակարծիք չի ընդունել և ընդունում գրոսմայստերի այս որոշումը։ Հարցազրույցի ընթացքում նա նշել էր, որ մի քանի անգամ հանդիպում է ունեցել իրենից փոքր տարիքով պաշտոնյայի/պաշտոնյաների հետ, ովքեր վերաբերմունք չեն ցուցաբերել։ Ամենայն հավանականությամբ, խոսքը ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի մասին է եղել։