ՀայաստանՍպորտ

Հայաստանի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Հայաստանի մինչև 18 տարեկան կանանց բասկետբոլի հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում։ Թիմը հանդես է գալիս գլխավոր մարզիչ Սուրեն Արզումանյանի ղեկավարությամբ։

Կիսաեզրափակիչ փուլում աղջիկները մրցեցին Մալթայի հավաքականի հետ։ Լարված մրցամարտում Հայաստանի հավաքականը կարողացավ նվազագույն տարբերությամբ՝ 57:56 հաշվով, հաղթանակ տանել և առաջին անգամ անցնել եզրափակիչ փուլ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Սեդա Գաբրիելյանը։ Նա գրանցեց դաբլ-դաբլ՝ վաստակելով 21 միավոր և կատարելով 17 ռեբաունդ։ Բացի այդ, Գաբրիելյանը նաև կատարել է 4 արդյունավետ փոխանցում՝ օգնելով թիմին դժվար պահին պահպանել առավելությունը։

Եզրափակիչ խաղը նախատեսված է հուլիսի 27-ին։ Հայաստանի մրցակիցը կլինի Վրաստան-Ալբանիա կիսաեզրափակիչ հանդիպման հաղթողը։ Եթե Հայաստանի հավաքականը եզրափակչում ևս հաղթանակ տանի, ապա կստանա չեմպիոնական տիտղոսը։

Սեդա Մարտոյան