ՀայաստանՍպորտ

Բռնցքամարտի կրտսեր տարիքի Եվրոպայի առաջնությունում հայ մարզուհիները 7 մեդալ են նվաճել

Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 7 մեդալ է նվաճել թիմի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Մեր մարզուհիները նվաճել են 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Արծաթե մեդալների են արժանացել 36 կգ քաշային Էլեն Բաղդասարյանը, 46 կգ քաշային Եվա Գրիգորյանը, 51 կգ քաշային Կարինե Դալլաքյանը և 64 կգ քաշային Ամալյա Ավագյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են 40 կգ քաշային Վանեսա Գևորգյանը, 54 կգ քաշային Լիզա Կարճիկյանը և 57 կգ քաշային Լյուսի Չիֆլիկյանը։

Այսօր ոսկե մեդալի համար կպայքարեն տղաները։ Եզրափակիչում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ։