
Կարեն Խաչանովը հաղթեց աշխարհի երրորդ ռակետին ու դուրս եկավ եզրափակիչ
Տորոնտոյում ընթացող ATP 100 Masters մրցաշարում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 6-3, 4-6, 7-6 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Աշխարհի 16-րդ համարը երրորդ սեթի թայ-բրեյքում վաստակեց հինգ անընդմեջ միավոր, և իր կարիերայի 24 հանդիպումներում երրորդ հաղթանակը տարավ լավագույն եռյակի թենիսիստի դեմ, որոնցից առաջինը Նովակ Ջոկովիչի դեմ էր 2018 թվականի Rolex Paris Masters-ի տիտղոսի խաղում, երբ նա ընդամենը 22 տարեկան էր։
Ես պետք է բարձրացնեի իմ մակարդակը։ Ես շատ ուրախ եմ հաղթանակ տանելու համար վերջին տարիներին նրանից մի քանի հեշտ պարտություններից հետո, — ասաց Խաչանովը՝ նկատի ունենալով Զվերևից կրած երեք անընդմեջ պարտությունները։
Մրցավեճը տևեց 2 ժամ 53 րոպե։ Ըստ Infosys ATP Stats-ի՝ Խաչանովը թույլ տվեց 17 ոչ պարտադրված սխալ, մինչդեռ Զվերևը թույլ տվեց 22 սխալ։ Զվերևի ամենաթանկարժեք սխալը տեղի ունեցավ նրա միակ մաթչ-փոյնթի ժամանակ։
Ես կարծում էի, որ շատ համարձակ էի թայ-բրեյքում, պարզապես վրիպեցի, — ասաց Զվերևը։ Դա մի բան էր, որ ես ուզում էի փոխել, դա մի բան էր, որի վրա ուզում էի աշխատել… Ես բաց թողեցի մի քանի գնդակներ, որոնք կցանկանայի, որ չբաց թողնեի, բայց այդպես է։ Ընդհանուր առմամբ, ես լավ չէի զգում գնդակը, այնպես որ նորմալ է, որ նման իրավիճակներում դու մի փոքր ավելի շատ ես բաց թողնում, քան սովորաբար։ Բայց դա նորմալ է։ Ես մի քանի օրից ևս մեկ հնարավորություն ունեմ Ցինցինատիում»։
Եզրափակչում, որը կկայանա օգոստոսի 8-ին, Խաչանովը կմրցի աշխարհի 7-րդ ռակետ Բեն Շելթոնի դեմ։