ՀայաստանՍպորտ

«Նոան» ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարի չեմպիոնի դեմ խաղում

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Նոան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսի» դեմ (1:1):

Հայկական ակումբի միակ գոլը հեղինակեց Յան Էտեկին առաջին խաղակեսի 9-րդ րոպեին։ Մրցակիցը պատասխան գոլը խփեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 9-րդ րոպեին։

Չնայած ոչ-ոքիին՝ «Նոան» 2 անգամ կարողացավ գտնել մրցակցի դարպասը, սակայն մրցավարը դրանք չեղարկեց։

Թիմերի միչև պատասխան հանդիպումը մեկ շաբաթից է Երևանում։ Հաղթելու դեպքում «Նոան» կմրցի «ՉՖՌ Կլուժ»-«Բրագա» զույգի հաղթողի դեմ։