
Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքը կասեցվել է՝ ՀՖՖ կայքի խափանման պատճառով
Ֆուտբոլի երկրպագուները չեն կարողանում գնել Հայաստան–Պորտուգալիա հանդիպման տոմսեր, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը խափանվել է։ Տոմսերի վաճառքը մեկնարկել էր օգոստոսի 14-ի առավոտյան ժամը 10։00-ին, սակայն մեկ ժամ անց տեխնիկական խնդիրների պատճառով կայքը դադարել է աշխատել։
ՀՖՖ-ի Telegram-ալիքի հաղորդմամբ՝ արդեն վաճառվել է 2500 տոմս, սակայն վաճառքը ժամանակավորապես կասեցվել է։ Նշվում է նաև, որ այժմ ընթանում են աշխատանքներ, որոնց ավարտից հետո հնարավոր կլինի ձեռք բերել տոմսեր։
Խնդիրը լուծելու նպատակով ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում, Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Հանրապետական մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի ընտրանուն։